Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
21.01.2020 | 00:01
Քան­զի բա­զում են մեր ա­նօ­րե­նու­թ­յուն­նե­րը քո ա­ռաջ, և մեր մեղ­քե­րը հա­կա­ռակ կանգ­նե­ցին մեզ. մեր ա­նօ­րե­նու­թ­յուն­նե­րը մե՛ր մեջ են, մենք ինք­նե՛րս գի­տենք մեր ա­նի­րա­վու­թ­յուն­նե­րը։ Ամ­բա­րիշտ դար­ձանք և ստե­ցինք Տի­րոջ ա­ռաջ, հետ կանգ­նե­ցինք մեր Աստ­ծուց, ա­նի­րա­վու­թ­յուն խո­սե­ցինք և ապս­տամ­բե­ցինք, մեր սր­տե­րում ա­նի­րա­վու­թ­յան խոս­քեր հղա­ցանք ու ո­րո­ճա­ցինք։ Հետ վա­նե­ցինք ի­րա­վուն­քը, և ար­դա­րու­թ­յու­նը հե­ռա­ցավ մեզ­նից։ Ճշ­մար­տու­թ­յու­նը սայ­թա­քեց նրանց ճա­նա­պարհ­նե­րից. նրանք ու­ղիղ ճա­նա­պար­հով չկա­րո­ղա­ցան գնալ։
Ե­սա­յու մար­գա­րեու­թ­յու­նը 59. 12-14
Դիտվել է՝ 2349

Մեկնաբանություններ